«Արարատ-Արմենիան» հաղթեց ԲԿՄԱ-ին եւ առաջատարն է (տեսանյութ)
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 9-րդ տուրում գավաթակիր «Արարատ-Արմենիան» ընդունեց ԲԿՄԱ-ին։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմը հաղթեց 2:0 հաշվով։
Քենիացիա կիսապաշտպան Ալվին Տերան ու նիգերիացի հարձակվող Յենե Տենտոնը գրավեցին մրցակցի դարպասը։
«Արարատ-Արմենիան» 7 խաղից հետո 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր գերազանցում է երկրորդ տեղ նահանջած «Վանին», որն անցկացրել է 8 հանդիպում։ ԲԿՄԱ-ն (8 խաղ) 8-րդն է՝ 7 միավոր։
Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - ԲԿՄԱ՝ 2:0
Ալվին Տերա, 36, Յենե Տենտոն, 67