չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Անգլիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Անգլիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Լի Կարսլին նշանակվել է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ, հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը իր պաշտոնական կայքում։

Հաղորդվում է, որ Կարսլին կհեռանա Անգլիայի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից՝  Իռլանդիայի և Ֆինլանդիայի դեմ սեպտեմբերին կայանալիք խաղերից առաջ, բայց հետո մտադիր է մնալ այդ պաշտոնում, մինչ Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան կգտնի հիմնական հավաքականի գլխավոր մարզչի համար հարմար տարբերակ։

50-ամյա մասնագետը երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է 2021 թվականի հուլիսից, իսկ անցյալ տարի թիմը գլխավորել է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Նշվում է, որ Կարսլին նախկինում զբաղեցրել է տարբեր մարզչական պաշտոններ Անգլիայի տարբեր տարիքային հավաքականներում։

  • Կիսվել: