երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անելկան կժամանի Հայաստան՝ քննարկելու միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

Անելկան կժամանի Հայաստան՝ քննարկելու միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիա հիմնելու հարցը

 Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի հրավերով հունվարի 16-20-ը Հայաստան կայցելի ֆրանսիական ՊՍԺ ակումբի դեսպան, ֆրանսիացի ֆուտբոլիստ Նիկոլա Անելկան:

Ինչպես հայտնում է Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը, այցի ընթացքում՝ ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Հայաստանում միջազգային չափանիշներով ֆուտբոլային ակադեմիայի հիմնումը։

Նիկոլա Անելկան Ֆրանսիայի ընտրանու կազմում անցկացրել է ավելի քան 69 խաղ՝ հաղթելով Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև Կոնֆեդերացիայի գավաթում։ Նա խաղացել է բազմաթիվ հեղինակային ակումբներում, այդ թվում՝ ՊՍԺ-ում, «Արսենալ»-ում, «Ռեալ Մադրիդ»-ում, «Լիվերպուլ»-ում, «Մանչեսթեր Սիթի»-ում, «Չելսի»-ում, «Յուվենթուս»-ում:

  • Կիսվել: