երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Անդրանիկ Մարտիրոսյանը՝ բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր

Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը՝ Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ 

Հայ մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցչին։

57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման արարողությանը դուրս է եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով: 
 

  • Կիսվել: