Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը
Վիեննայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ, անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը՝ նվիրված Շախմատի համաշխարհային օրվան:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանում Ավստրիայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակում կազմակերպված մրցաշարին մասնակցում էին դիվանագիտական կորպուսի, Ավստրիայի ԱԳՆ-ի, միջազգային կազմակերպությունների քարտուղարությունների շուրջ չորս տասնյակ ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես են եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը, ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի գլխավոր տնօրենի տեղակալ Դենիս Թետչայճավալիթը և Ավստրիայի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միխայել Շտյոտինգերը:
Իր խոսքում դեսպան Պապիկյանն ուրախությամբ արձանագրել է, որ մրցաշարը նախորդ տարվա հաջողությունից հետո շարունակական է դառնում: Նա անդրադարձել է շախմատում Հայաստանի անհատական և թիմային հաջողություններին, կրթության ոլորտում շախմատի կիրառման հաջող փորձին: Ընդգծվել է շախմատի դերը երկխոսության, համերաշխության և խաղաղության մշակույթն առաջ մղելու գործում: