կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Անցկացվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

Անցկացվել է «Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը

Ախուրյան համայնքի Ախուրիկ-Առափի բնակավայրերի միջև ընկած 3,5 կմ երկարությամբ ավտոճանապարհին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» դպրոցականների 2024 թվականի թիմային խճուղավազքի Շիրակի մարզային ընտրական փուլի մրցավազքը։

 

Միջոցառմանը մասնակցության հայտ էին ներկայացրել մարզի 14 հիմնական և 33 միջնակարգ դպրոցների թիմեր։ Յուրաքանչյուր թիմի կազմում ընդգրկված էին 5 տղա և 2 աղջիկ։ Մարզային ընտրական փուլում հաղթող ճանաչված դպրոցը իրավունք կստանա Շիրակի մարզը ներկայացնելու մայիսի 17-18-ը Դիլիջանի Պարզ լճին հարակից տարածքում անցկացվող հանրապետական եզրափակիչ փուլի մրցումներին։

  • Կիսվել: