ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Անչելոտին որոշել է Ռեալի ևս մեկ աստղի չհրավիրել Բրազիլիայի հավաքական

Անչելոտին որոշել է Ռեալի ևս մեկ աստղի չհրավիրել Բրազիլիայի հավաքական

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգո Գոեսը չի հրավիրվի Բրազիլիայի ազգային հավաքական առաջիկա խաղերի համար, հայտնում է TNT Sports-ը, փոխանցում է armsport.am-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին որոշել է առաջիկա մարզական հավաքի հայտացուցակում չընդգրկել Ռոդրիգոյին, որը հազվադեպ է խաղում «սերուցքայինների» կազմում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ։ Իտալացի մասնագետը նախատեսում է փորձարկել այլ թեկնածուների։

Ավելի վաղ Ge Globo-ն հայտնել էր, որ իտալացի մասնագետը Վինիսիուսին նույնպես չի հրավիրվի ազգային հավաքական, քանի որ որոշել է նրան հանգիստ տրամադրել։

Բրազիլիան ԱԱ-2026-ի ընտրական փուլի վերջին երկու խաղերը կանցկացնի սեպտեմբերին։ Չիլիի հետ խաղը կկայանա սեպտեմբերի 5-ին, իսկ Բոլիվիայի հետ՝ սեպտեմբերի 10-ին։

 

  • Կիսվել: