կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը 36 գոլով շարունակում է մնալ ամենաարդյունավետ ֆուտբոլիստը թոփ-5 լիգաների առաջնություններում այս պահի դրությամբ։

ՊՍԺ-ի առաջատար Կիլիան Մբապեն երկրորդն է, ով 26 գոլ է խփել Լիգա 1-ի այս մրցաշրջանում։

Երրորդ-չորրորդ տեղերը կիսում են «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն ու «Շտուտգարտի» հարձակվող Սերու Գուիրասին՝ 25-ական գոլով։

«Լայպցիգի» հարձակվող Լուի Օպենդան եզրափակում է լավագույն հնգյակը։

Հարի Քեյն․ «Բավարիա» — 36 գոլ

Կիլիան Մբապե․ ՊՍԺ — 26 գոլ

Էրլինգ Հոլանդ․ «Մանչեսթեր Սիթի» — 25 գոլ

Սերու Գուիրասի․ «Շտուտգարտ» — 25 գոլ

Լուի Օպենդա․ «Լայպցիգ» — 24 գոլ

Լաուտարո Մարտինես․ «Ինտեր» — 23 գոլ

Քոուլ Պալմեր․ «Չելսի» — 21 գոլ

  • Կիսվել: