ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է նաև հայ մարզիկների ելույթներին

Ալեքսիս Օհանյանը Փարիզում հետևում է նաև հայ մարզիկների ելույթներին

Գործարար, «Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Օլիմպիական խաղերի ընթացքում նաև հետևում է հայ մարզիկների ելույթներին:

«Շարունակեք նույն ոգով: Տեսա նաև այն հաղթանակը, որ տոնվեց բրիտանացի մարզիկի դեմ բռնցքամարտում: Շատ տպավորված եմ: Հայաստանի նման երկրի համար այս կերպ հանդես գալը մեծ արժեք ունի: Եկեք հպարտ լինենք»,-ասել է Օհանյանը:

Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացել էր 15 մասնակցով: Հայաստանի օլիմպիական հավաքականից մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը դուրս են եկել եզրափակիչ: Հենացատկի և օղակների վարժությունների եզրափակիչները կկայանան օգոստոսի 4-ին: 

Մեկնարկային մենամարտում հաղթանակ է տոնել բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը: Վերջինս քառորդ եզրափակիչ մենամարտը կանցկանցի օգոստոսի 2-ին։

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը որակավորման փուլի արգելքը չեն հաղթահարել և ավարտել են իրենց ելույթներն Օլիմպիական խաղերում:

  • Կիսվել: