երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը

ԱՀԿ-ն անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության /ԱՀԿ/ արտակարգ իրավիճակների ոլորտի տնօրեն Մայքլ Ռայանը անթույլատրելի է համարում հանդիսականների ներկայությամբ մարզական միջոցառումների անցկացումը, գրում է ՀԱՕԿ-ը։ 

Քանի դեռ չի հաղթահարվել կորոնավիրուսի համավարակը, մարդկային զանգվածների վերադարձը մարզադաշտ աղետ կդառնա և անդառնալի կորուստներ կլինեն։

Ստադիոն ժամանող մարզասերները օգտվում են հասարակական տրանսպորտից, սննդի կետերից, սանհանգույցից և այլն։ Այդպիսով,  վարակի տարածման հավանակությունը   կմեծանա։

Հիշենք, որ մարտ ամսից մարզական միջոցառումները  հետաձգվել, չեղարկվել են կամ ՝ անցկացվել առանց հանդիսականների։

 

  • Կիսվել: