ԱԱ․ Հայաստանի թիմը երրորդն է
Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացված ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությունում։
Հայաստանի թիմը նվաճել է մեկ մեդալ։ 63 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը դարձել է բրոնզե մեդալակիր։
72 կգ քաշային Հայկ Մելիքյանը եւ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվել էին բրոնզե մեդալի համար գոտեմարտերում։