ԱԱ․ Հայ շախմատիստների արդյունքները երկրորդ տուրից հետո
Բրազիլիայի Ֆլորիանոպոլիս քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի մինչև 14 եւ 18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություններում տեղի են ունեցել երկրորդ տուրի պարտիաները։
Հայաստանի չորս ներկայացուցիչներից մինչև 18 տարեկանների խմբում Ալեքս Սահակյանը ունի 2 միավոր, Արսեն Դավթյանը՝ 1.5 միավոր։
Մինչև 14 տարեկանների խմբում Գոռ Ասքանազյանը և Սոնա Կրկյաշարյանը նույնպես ունեն 1.5-ական միավոր:
Երրորդ տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին: