ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԱԱ-2022-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն ու թիմերն այս պահի դրությամբ

ԱԱ-2022-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստներն ու թիմերն այս պահի դրությամբ

4 ֆուտբոլիստ այս պահի դրութամբ գլխավորում է ԱԱ-2022-ի ռմբարկուների ցուցակը՝ Կոդի Գակպոն (Նիդերլանդներ), Մարկուս Ռեշֆորդը (Անգլիա), Էներ Վալենսիան (Էկվադոր) և Կիլիան Մբապեն (Ֆրանսիա) իրենց ակտիվում ունեն երեքական գնդակ։

Այս ֆուտբոլիստներից միայն Վալենսիան է, որի թիմն ավարտել է ելույթներն ԱԱ-ում։ Իսկ Գակպոն աչքի է ընկել խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։

Գոլային փոխանցումների քանակով լավագույնն Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնն է, ով երեք անգամ օգնել է իր թիմակիցներին գրավել մրցակցի դարպասը։

Հավաքականներից ամենաարդյունավետն այս պահի դրությամբ Անգլիան է՝ 9 գոլ։ Սաութգեյթի թիմին հաջորդում է Իսպանիան՝ 8 գոլ։ Մեքսիկայի, Թունիսի և Ուրուգվայի հավաքականները միակն են այս մրցաշարում, որոնք դեռ ոչ մի գնդակ չեն ուղարկել մրցակցի դարպասը։

Իրանը, Կատարը և Կոստա Ռիկան 7-ական գդնակ են ընդունել սեփական դարպասը։ Բրազիլիան, Մարոկկոն և Լեհաստանը դեռ ոչ մի գնդակ բաց չեն թողել ԱԱ-2022-ում։

  • Կիսվել: