7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը. շախմատի ԵԱ
Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվում է շախմատի կանանց Եվրոպայի 24-րդ անհատական առաջնությունը:
Հայաստանի ներկայացուցիչներից 7-րդ տուրում հաղթել են Սուսաննա Գաբոյանն ու Մարիամ Մկրտչյանը: Գաբոյանը սպիտակ խաղաքարերով առավելության է հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յոհաննա Պասիկանգաս-Տելայի նկատմամբ: Մարիամ Մկրտչյանն էլ սև խաղաքարերով հաղթել է գերմանուհի Հաննա Քլեկին:
Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը ոչ-ոքի է խաղացել բուլղարուհի Ջեյգանա Պեյչևայի հետ, Լիլիթ Մկրտչյանն էլ՝ հունգարուհի Ջուլիաննա Տերբեի հետ:
Լիլիթ և Մարիամ Մկրտչյանները մի շարք այլ շախմատիստուհիների հետ 4,5-ական միավորով կիսում են 27-42-րդ տեղերը, Գաբոյանն ու Դանիելյանն էլ` 4-ական միավորով 43-79-րդ տեղերը:
Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին: