չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
5 քայլ՝ ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք

5 քայլ՝ ինչպես գրանցել էլեկտրոնային դրամարկղային գիրք

Պետական եկամուտների կոմիտեն կազմակերպություններին և  անհատ ձեռնարկատերերին հիշեցնում է, որ 2024 թվականի հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։

 

Քայլ 1
Էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը իր օգտանուն-գաղտնաբառով պետք է մուտք գործի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online.taxservice.am համակարգ և անձնական գրասենյակում՝ հաշվետվությունների բաժնից, ընտրի էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման՝ 154-րդ հայտը:

 

Քայլ 2
Հայտը բացելուց հետո պահանջվող տվյալները համակարգում լրացվում են ինքնաշխատ, որից հետո անհրաժեշտ է ընտրել արժույթը և սեղմել գրանցել կոճակը։ Կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր արժույթի համար հարկ վճարողը պետք է վարի առանձին էլեկտրոնային դրամարկղային գիրք:

Քայլ 3
Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված դրամարկղային գրքերի գրանցման հայտն ստանում է հերթական համար։ Ապա հայտն անհրաժեշտ է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկել file-online.taxservice.am համակարգի միջոցով։

Քայլ 4
Կազմակերպության կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գրանցման հայտը պատշաճ լրացվելուց և ուղարկվելուց հետո file-online.taxservice.am համակարգում՝ հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում, ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը։

Քայլ 5
էլեկտրոնային գիրքն ստեղծվելուց հետո, համակարգի կողմից, հարկ վճարողին անմիջապես ուղարկվում է ծանուցում ՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։

Իրազեկման թերթիկն՝ այստեղ:

 
 

  • Կիսվել: