ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
41-ամյա Միխային Լոպես Նունյեսը` 5-ակի օլիմպիական չեմպիոն. Փարիզ-2024

41-ամյա Միխային Լոպես Նունյեսը` 5-ակի օլիմպիական չեմպիոն. Փարիզ-2024

Կուբացի լեգենդար ըմբիշ Միխային Լոպես Նունյեսը (+130 կգ) դարձավ 5-ակի օլիմպիական չեմպիոն։

Փարիզում ընթացող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեկան ոճի ըմբշամարտի եզրափակչում 41-ամյա ըմբիշը մրցել էր Չիլիի ներկայացուցիչ Յասմանի Ակոստա Ֆերնանդեսի դեմ և հաղթել 6-0 հաշվով։ Պատմական հաղթանակից հետո Նունյեսը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Լոպես Նունյեսը պատմության մեջ առաջին ըմբիշն է, որ 5-րդ անգամ դառնում է օլիմպիական չեմպիոն:

Նունյեսն օլիմպիական չեմպիոն էր դարձել նաև Պեկինի (2008), Լոնդոնի (2012), Ռիո դե Ժանեյրոյի (2016) ու Տոկիոյի (2021) Օլիմպիական խաղերում։ Նա նաև աշխարհի 5-ակի չեմպիոն է:

  • Կիսվել: