երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
4-րդ տուրից հետո առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը

4-րդ տուրից հետո առաջատարներն են Մամիկոն Ղարիբյանն ու Սամվել Տեր-Սահակյանը

Շախմատի Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնություններում տեղի են ունեցել 4-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում հաղթանակներ են տարել Մանուել Պետրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Մամիկոն Ղարիբյանը։ 4-րդ տուրից հետո 3 միավորով 1-2 տեղերն են կիսում Ղարիբյանն ու Տեր-Սահակյանը։ Մանուել Պետրոսյանն ու Զավեն Անդրիասյանը ունեն 2,5-ական միավոր։

Կանանց առաջնությունում 4 տուրից հետո 3,5-ական միավորով առաջատարներն են Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը։ Մարիամ Ավետիսյանն առաջատարներից հետ է մնում մեկ միավորով։ 5-րդ խաղափուլում կանանց առաջնության առաջատարները կխաղան միմյանց դեմ:

  • Կիսվել: