երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
4 մինուսով. ինչո՞ւ Շարա Բուլետը գոհ չմնաց Ծառուկյանի դեմ գոտեմարտից

4 մինուսով. ինչո՞ւ Շարա Բուլետը գոհ չմնաց Ծառուկյանի դեմ գոտեմարտից

UFC-ի մարտիկ Շարաբուտդին Մագոմեդովը (Շարա Բուլետ) անդրադարձել է Երևանում կայացած Hype FC մրցաշարի գլխավոր իրադարձությանը, որտեղ նա գրեփլինգի կանոններով մրցել էր Արման Ծառուկյանի հետ։ Հիշեցնենք, որ գոտեմարտն ավարտվել էր ոչ-ոքի, գրում է armsport.am-ը:

Կամիլ Գաջիևի YouTube-յան ալիքի եթերում ռուսաստանցի մարտիկն իր ելույթը գնահատել է «չորս՝ մինուսով»։

«Գերազանց գնահատականի համար պակասեց ցավեցնող հնարքի կատարումը։ Այն դրվագում, երբ ես «եռանկյունի» անցկացրի, կարող էր զարգացում լինել, սակայն ես ինքս էլ չէի սպասում այդ հնարքին», — նշել է Շարաբուտդինը։

Ըստ աղբյուրի՝ Շարա Բուլետն MMA-ում ունի 20 հաղթանակ և 1 պարտություն, իսկ Արման Ծառուկյանի ակտիվում կա պրոֆեսիոնալ 23 հաղթանակ և 3 պարտություն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արման Ծառուկյանը կարող է գրեփլինգի կանոններով գոտեմարտ անցկացնել նաև ամերիկացի հայտնի մարտիկ Դասթին Պորյեի հետ։

  • Կիսվել: