երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

39-ամյա Ռոնալդուն նոր ցուցանիշ է գրանցել Պորտուգալիայի հավաքականում

Պորտուգալիայի ազգային հավաքականի 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տուրի՝ Լեհաստանի ընտրանու դեմ խաղում խփած գոլի, ինչպես նաև տարած հաղթանակի շնորհիվ կարողացել է հատել ընտրանու պաշտոնական խաղերում տարած 100 հաղթանակի շեմը։ Այս մասին տեղեկացնում է Stats Foot-ը, փոխանցում է armsport.am-ը:

Ռոնալդուն գոլ է խփել 37-րդ րոպեին և փոխարինվել 63-դ րոպեին։ Վերջինս իր նորամուտը Պորտուգալիայի հավաքականում նշել է 2003 թվականին։ Նա մասնակցել է 212 հանդիպման՝ դառնալով 132 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ։

Ազգերի լիգայի խմբային փուլի երեք տուրից հետո Պորտուգալիան վաստակել է 9 միավոր և զբաղեցնում է առաջին տեղը A լիգայի 1-ին խմբում։

 

  • Կիսվել: