շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
24-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Բալթիկայից» տեղափոխվել է «Ակրոն»

24-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Բալթիկայից» տեղափոխվել է «Ակրոն»

24-ամյա հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը «Բալթիկայից» տեղափոխվել է «Ակրոն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

2023/24 մրցաշրջանում Գալոյանը «Բալթիկայի» կազմում մասնակցել է ՌՊԼ-ի 16 հանդիպման։ «Ակրոնն» այս պահին երրորդն է Ռուսաստանի Առաջին լիգայի մրցաշարային աղյուսակում։

Նախկինում Արթուր Գալոյանը հանդես է եկել այնպիսի թիմերում, ինչպիսիք են Մոսկվայի «Վելեսը», Վլադիկավկազի «Ալանիան» և Մոսկվայի «Տորպեդոն»։

Ըստ Transfermarkt-ի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 1 մլն եվրո։

  • Կիսվել: