չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
2022 թվականին Հայաստանի առաջնության խաղերում կփորձարկենք VAR համակարգը. ՀՖՖ նախագահ

2022 թվականին Հայաստանի առաջնության խաղերում կփորձարկենք VAR համակարգը. ՀՖՖ նախագահ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հայտարարել է՝ հնարավոր է, որ 2022 թվականին Հայաստանում գործարկվի VAR համակարգը։

«Մենք սկսել ենք տեսակրկնապատկերների VAR համակարգը ներդնելու գործընթացը, որը մոտ 8-10 ամիս կտևի: Գործընթացը բարդ է և կապված է ոչ միայն տեխնիկական հնարավորությունների, այլև մրցավարների վերապատրաստման հետ: Համակարգը կօգնի ավելի լավ անցկացնել առաջնությունները», - ՀՖՖ հերթական տարեկան ժողովի ժամանակ ասել է Մելիքբեկյանը:

ՀՖՖ նախագահը նշել է՝ կարծում է, որ VAR համակարգը կաջակցի Հայաստանին հաջորդ առաջնություններն ավելի լավը դարձնել։

Տեսաօգնության համակարգը (VAR) ֆուտբոլ խաղալու կանոնների մեջ պաշտոնապես ընդգրկվել է 2018 թվականին: Սրա շնորհիվ մրցավարն իրավունք ունի հանդիպման վիճելի պահերը կրկնապատկերների միջոցով դիտել ու նոր միայն որոշում կայացնել:

  • Կիսվել: