2:1. Հայաստանի հավաքականը կրկին առաջ է անցնում հաշվի մեջ
ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր ընդունում է Լատվիային:
Հանդիպման մեկնարկում թիմերը փոխանակվեցին գոլերով։ Նախ մեր թիմի կազմում 6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Վահան Բիչախչյանը։ Իսկ քիչ անց հյուրերի կազմում պատասխան գոլը խփեց Ուլդրիկիսը։
Հանդիպման 35-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Լատվիային հավաքականի ֆուտբոլիստը։
Հայաստանի հավաքականի հարձակվողների պրեսինգի արդյունքում լատվիացի պաշտպանը գնդակն ուղարկեց իր դարպասապահին, ով չկարողացավ ֆիքսել գնդակը․ արդյունքում՝ ինքնագոլ։