չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
2-0՝ հօգուտ Հայաստանի

2-0՝ հօգուտ Հայաստանի

Հայաստանի հավաքականը երկրորդ գնդակն է ուղարկում Ղազախստանի դարպասը: Հանդիպման 58-րդ րոպեին Հայաստանի ազգային թիմի առավելությունն ընկերական խաղում կրկնապատկել է Վահան Բիչախչյանը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: Վարազդատ Հարոյանի՝ խորքից կատարած փայլուն փոխանցումից հետո գնդակն աջ եզրում ստացավ Էդգար Սևիկյանն ու այն ուղարկեց կենտրոն, որտեղ Բիչախչյանը գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Հիշեցնենք՝ առաջին կեսում մեր ընտրանին հաշվի մեջ առաջ էր անցել մրցակցի խաղացողի ինքնագոլի արդյունքում:

 

  • Կիսվել: