15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից
ՖԻՖԱ-ն կհայտարարի ԱԱ-2026-ից ստացված 15 մլրդ դոլար ռեկորդային հասույթի մասին, ինչը զգալիորեն գերազանցում է կանխատեսվող 11 մլրդ դոլար եկամուտը: Այս մասին գրում է The Guardian-ը։
Հիմնական աճն ապահովել են հյուրանոցային ծառայություններից ստացված եկամուտները և տոմսերի վերավաճառքը (երկրորդային շուկայում ՖԻՖԱ-ն ստանում է 15% գնորդից և 15% վաճառողից): Հավելյալ միջոցները, ամենայն հավանականությամբ, կուղղվեն ֆուտբոլային ասոցիացիաներին։



