երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
14-րդ հանդիպման սպասումով. հետաքրքիր փաստեր Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ

14-րդ հանդիպման սպասումով. հետաքրքիր փաստեր Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մի քանի հետաքրքիր փաստ է ներկայացրել Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ:

Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները մինչ օրս հանդիպել են 13 անգամ: 4 անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը, 6 անգամ՝ հյուսիսմակեդոնացիները, ևս 3 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Գոլերի տարբերությունը՝ 18:23:

Առաջիկա հանդիպումը կլինի թիմերի միջև 7-րդ հանդիպումը Սկոպյեի Տոշե Պրոեսկի մարզադաշտում:

Նախորդ 6 խաղերում 3 անգամ հաղթել են տանտերերը, 2 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, մեկ անգամ հաղթել է Հայաստանի հավաքականը:

Տոշե Պրոեսկի մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականի կազմում առաջին գոլի հեղինակը Ռազմիկ Գրիգորյանն է (1995 թ.)

Հյուսիսային Մակեդոնիա- Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 10-ին, Երևանի ժամանակով 22։45-ին, գրում է armsport.am-ը:

  • Կիսվել: