շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հրատարակել է «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար» խորագրով ժողովածուն

Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հրատարակել է «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար» խորագրով ժողովածուն

ԱՀԹ Առաջնորդական փոխանոդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին հրատարակել է «Փոքր քարոզգիրք ժողովրդի համար» խորագրով ժողովածուն։

Գիրքը բովանդակում է ԺԹ դարի վերջում և Ի դարի սկզբում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շնորհաբույր կամարների ներքո ապրած և եկեղեցական-ազգային լայն գործունեություն ծավալած հոգևորականների՝ վարդապետների ու քահանաների հեղինակած պարզ, բայց միևնույն ժամանակ խորունկ քարոզների մի ընտրանի։

Գրքում զետեղված քարոզները պատկերավոր ու խոսուն լեզվով պատմում են քրիստոնեական, բարոյական և համամարդկային գերագույն ճշմարտությունների մասին՝ մատնացույց անելով այդ ճշմարտությունները սեփականելու բացահայտ ու գաղտնի հնարները։

Լիահույս ենք, որ սույն քարոզգիրքը լավագույնս պիտի բավարարի հայ հավատացյալի հոգու պետքերն ու կարիքները՝ բաց անելով աշխարհընկալման և քրիստոսադավան հավատքի ճշմարիտ ըմբռնողության նորանոր հորիզոններ:

  • Կիսվել: