Կրեմլն ակնկալում է, որ ամերիկացի բանագնացները ՌԴ կժամանեն ԱՄՆ-Իրան հուշագրի ստորագրումից հետո. Ուշակով
Կրեմլն ակնկալում է, որ ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Ռուսաստան կժամանեն ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո, որը նախատեսված է հունիսի 19-ին Ժնևում: Այս մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ուշակովը, մասնավորապես, նշել է. «Նախագահներ Թրամփի և Պուտինի զրույցից հետո ակնկալում ենք, որ հուշագրի ստորագրումից հետո հնարավորություն կառաջանա, որպեսզի Ուիթքոֆն ու Քուշները ժամանեն Մոսկվա՝ հանդիպելու մեր ղեկավարության հետ»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հունիսի 14-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնեցրել են Ուիթքոֆի և Քուշների այցը Ռուսաստան:
Տեսանյութը՝ այստեղ:



