շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Ժողովուրդ». ԱԻՆ-ում աշխատում են Ֆելիքս Ցոլակյանի դեմ

«Ժողովուրդ». ԱԻՆ-ում աշխատում են Ֆելիքս Ցոլակյանի դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ ըմբոստացել են` ընդդեմ նախարար Ֆելիքս Ցոլակյանի: Իրավիճակն այնքան է թեժացել, որ այս աշխատակիցները բողոք-նամակ են գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հայտարարելով, թե նախարար Ցոլակյանը խախտումներ է իրականացնում նախարարությունում:

Քանի որ Ցոլակյանն ինքն էլ իրավապահ համակարգի հնաբնակներից է, չի լռել, կողմնորշվել ու ինքն էլ իր հերթին է նամակ ուղարկել վարչապետին: «Ժողովուրդ» օրաթերթին Ֆելիքս Ցոլակյանը պատմել է, որ խնդրել է վարչապետին նամակի տեղ հասնելուն պես մարդ ուղարկել նախարարություն`ստուգելու բողոքավորների դժգոհության արժանահավատությունը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

  • Կիսվել: