չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Վերադարձե՛ք հաղթանակով, սա հրաման է. ԱԻՆ փրկարար-կամավորականների գումարտակը առաջնագիծ է մեկնել (տեսանյութ)

Վերադարձե՛ք հաղթանակով, սա հրաման է. ԱԻՆ փրկարար-կամավորականների գումարտակը առաջնագիծ է մեկնել (տեսանյութ)

Առաջնագիծ մեկնեց ԱԻՆ ՓԾ փրկարարներից կամավորականության սկզբունքով կազմված գումարտակը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը: 
 
«Մեր փրկարարները առաջնագիծ մեկնելուց առաջ ԱԻՆ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների և անձամբ իմ անմիջական և ամենօրյա հսկողության ներքո անցել են համապատասխան վերապատրաստում:
 
Վերադարձե՛ք հաղթանակով: Մենք բոլորիդ՝ մեկ առ մեկ, սպասում ենք նույն կազմով, և սա հրաման է...
 
Խիղճ և խաղաղություն բոլորիս...»,- գրել է նախարարը:
 
 
 

  • Կիսվել: