Ժողովրդավարության ինդեքս 2019. Հայաստանը 18 կետով բարելավել է դիրքերը
Ժողովրդավարության ինդեքս 2019. Հայաստանը 18 կետով բարելավել է դիրքերը՝ զբաղեցնելով 84-րդ հորիզոնականը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանը շարունակում է համարվել «հիբրիդային ռեժիմով» երկիր:
Մեր հարևաններից Վրաստանն (84) ու Թուրքիան (110) նույնպես համարվում են հիբրիդային ռեժիմներ:
Ադրբեջանն (147) ու Իրանը (151) Ժողովրդավարության 2019թ. ինդեքսում համարվում են բռնապետություն:
Չնայած իր բարելավվող առաջանցիկ դիրքին Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու կայուն ժողովրդավարություն դառնալու ճանապարհին»:
