չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան

ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ «Թրամփի ուղու» իրականացման հետևանքով Իրանի համար որևէ մարտահրավեր կամ սպառնալիք չի ստեղծվի.Դեսպան

«Հայ-իրանական  հարաբերությունների օրակարգային հարցերը պետք է լինեն և դրանք են այս նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումն ու հնարավոր մարտահրավերների վերացումը»,-  ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Խալիլ  Շիրղոլամին՝ պատասխանելով հարցին, թե Թեհրանն ի՞նչ դիրքորոշում ունի ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ։

Նա նշեց, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև  հուշագրի  ստորագրումից դեռ 20 օր  անցել, բայց այս ընթացքում ականատես են եղել խախտումների. «Ուստի Իրանի շատ լեգիտիմ  և տրամաբանական անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ պետք է  հստակ արձագանք ստանա  ու պատասխան տրվի այդ անհգստություններին»։ 

«Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այդ նախագծի իրականացման հետևանքով ԱՄՆ ներկայության արդյունքում որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվի»։

  • Կիսվել: