կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
«Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար. Սաղաթելյան

«Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են իրենց քաղաքական հայացքների և գործունեության համար. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է անազատության մեջ գտնվող դաշնակցական երիտասարդների լուսանկարները և կից գրառում կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հողատու դավաճանի հրահանգով կամակատար դատախազների, քննիչների և դատավորների ապօրինի որոշումների արդյունքում արդեն 4.5 ամիս տղերքը գտնվում են անազատության մեջ։

Գերասը, Գոռը, Տարոնը դաշնակցական են, Հայրենիքի զինվոր։ «Ժողովրդավար» Հայաստանում նրանք բանտարկվել են բացառապես իրենց քաղաքական հայացքների և քաղաքական գործունեության համար:

Բազմիցս ասել եմ՝ իրենք ավելի ազատ են, ավելի ամուր, քան իրենց ազատությունից զրկողները:

Վաղ թե ուշ արդարությունը հաղթելու է և սրա համար ևս դավաճաններն ու իրենց խամաճիկները պատասխան են տալու»:

  • Կիսվել: