կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Իրանը իրեն վերապահում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո իրեն պաշտպանելու համար․ Արաղչի

Իրանը իրեն վերապահում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո իրեն պաշտպանելու համար․ Արաղչի

Իրանը իրեն վերապահում է բոլոր հնարավոր տարբերակները՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո իրեն պաշտպանելու համար, ասել է արտգործնախարար Արաղչին։

Դիվանագետը հավելել է, որ ԱՄՆ-ը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և միջազգային իրավունքը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Նա կարծում է, որ հարձակումը կունենա հեռուն գնացող հետեւանքներ:

Միևնույն ժամանակ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում կասեցնել միջուկային արդյունաբերության զարգացումը այսօրվա հարվածներից հետո։

Նշենք, որ այսօր վաղ առավոտյան ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի միջուկային օբյեկտները։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրների դրանք ամբողջովին ոչնչացված են։ Սակայն եթե Իրանը խաղաղություն չխնդրի, ԱՄՆ սպառնացել է շարունակել հարվածները։

  • Կիսվել: