Պարսից ծոցի երկրներում ճառագայթման մակարդակի փոփոխություններ չեն հայտնաբերվել
Իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Պարսից ծոցի երկրներում ճառագայթման մակարդակի փոփոխություններ չեն գրանցվել: Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի միջուկային և ճառագայթային վարչության հայտարարության մեջ:
«Իրանական միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի ռազմական հարվածների հետևանքով Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների շրջակա միջավայրի վրա ռադիոակտիվ ազդեցություն չի գրանցվել», - X-ում հայտնել է կարգավորող մարմինը: