Իրանցի պատգամավոր Ռաիսի. Ֆորդոյի միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից
Իրանցի պատգամավոր Մոհամմադ Մենա Ռաիսին հայտարարել է, որ Ֆորդոյի ստորգետնյա միջուկային համալիրը չի վնասվել ԱՄՆ հարվածից, հաղորդում է IRIB պետական հեռուստաալիքը։
«Ստորգետնյա կայանքներին վնաս չի հասցվել։ Արտահոսքեր չկան», - ասել է Ղոմ նահանգի պատգամավորը, որտեղ գտնվում է Ֆորդոյի միջուկային կայանը։