երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Ժամը 20.00-ին փակվել են ընտրական տեղամասերի դռները

Ժամը 20.00-ին փակվել են ընտրական տեղամասերի դռները

Հայաստանի թվով 36 խոշորացված համայնքներում համամասնական ընտրակարգով ընտրություններն ավարտվեցին: Ժամը 20.00-ին փակվել են ընտրական տեղամասերի դռները, եւ սկսվել է ձայների հաշվարկը:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել էին ընտրությունների համար ձևավորված բոլոր 984 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
 
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվել է 2013 տեխնիկական սարքավորում:
 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանում ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը 17.00-ի դրությամբ՝ քվեարկության ավարտից 3 ժամ առաջ, կազմել է 33,8տոկոս (քվեարկել է 1 մլն. 112 հազար 396-ից 3760003 քաղաքացի): Տվյալները հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի 36 համայնքներում, իսկ Արագածոտնի մարզի Արևուտ և Մեծաձոր համայնքներում անցկացվել են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ:

  • Կիսվել: