Ժամանակն է պատահական ընտրանքային ստուգում իրականացնել. Գոգյան
Կորոնավիրուսի դեմ պայքարի հետագա ռազմավարության մշակման համար ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանն առաջարկում է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջումԼ Գոգյանը, մասնավորապես, նշել է. ՛՛Ժամանակն է 5000 թեստ տրամադրել ու պատահական ընտրանքային ստուգում իրականացնել։
Արդյունքում կունենանք վիրուսի տարածվածության հստակ պատկեր, ու ստացված թիվը կդառնա հետագա ռազմավարության մշակման ելակետ՛՛։


