ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը

Ժամանակավորապես կդադարեցվի Վանաձորի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 23-ին՝ ժամը 11.00-ից մինչև 18.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի, Կամոյի, Սայաթ-Նովայի, Ռ. Մելիքյան, Մուրացան, Հակոբյան, Արաբկիրի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ինչպես նաև «Ռոզֆրուդ» ՍՊԸ-ի գազամատակարարումը:

Գազպրոմից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

  • Կիսվել: