«Զանգեզուր» արգելավայրում հայկական մուֆլոններ են արձանագրվել
««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ։ Այս մասին ասվում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունում։
«Ուրախալի լուր ԲՀՀ Հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացված մշտադիտարկման արդյունքում ««Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Զանգեզուր» արգելավայրում արձանագրվել են հայկական մուֆլոններ (լատ.՝ Ovis orientalis gmelini): Լուսանկարի հեղինակ՝ Ալեքսանդր Մալխասյան»,- ասված է գրառման մեջ։



