կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Ընդմիջումից հետո Երեւանի ավագանու նիստին արդեն ներկա չէ Հայկ Մարությանը

Ընդմիջումից հետո Երեւանի ավագանու նիստին արդեն ներկա չէ Հայկ Մարությանը

Երեւանի ավագանու արտահերթ նիստը, որի օրակարգում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցն է, ընդմիջումից հետո այլեւս Հայկ Մարությանը չի վարում:

Նշենք, որ առավոտից նիստը վարել է Մարությանը, իսկ ընդմիջումից առաջ երկար եւ սուր ելույթ է ունեցել:

Նիստն այս պահին վարում է «Իմ քայլից» Մարատ Թոխյանը, քանի որ փոխքաղաքապետներից որեւէ մեկը եւս ներկա չէ, եւ այդ դպեքում նիստը պետք է վարի ամենատարեց անդամը:

  • Կիսվել: