չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել. ՏԿԵ նախարարը հանդիպել է Իան Մալինիի հետ

Wizz Air-ը երկու նոր ուղղություն կմեկնարկի՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել. ՏԿԵ նախարարը հանդիպել է Իան Մալինիի հետ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին:

Հանդիպման ընթացքում նախարար Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունը՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է, և հույս հայտնելով, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի

Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:

Նախարար Խուդաթյանն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան նոր ավիաուղղությունների մեկնարկը, իսկ Վրաստանի դեպքում նախարարն առաջարկել է դիտարկել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։

Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:

Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

  • Կիսվել: