երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 26-ին ժամը 11:30-20:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Առնո Բաբաջանյան 1-25 շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 26-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Վանթյան, Սեբաստիա, Արարատյան 1, 2 զանգվածների, Կուրղինյան, Շահումյան 1-11 փողոցների, Մեծարենց, Ջամբուլ, Վարուժան, Շրջանային, Միքայելյան, Տիտով, Իսրաել Օրի, Բատիկյան, Ծերենց, Հովնաթան փողոցների, Հաղթանակի 3, 5, 7, 8, 9, 10, 11 փողոցների, Գագարին, Վ.Մամիկոնյան փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 26-ին ժամը 09:30-14:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Վ.Համբարձումյան, Գուլակյան փողոցների, Ավետ Ավետիսյան 74, 76, 78,80 զույգ համարի շենքերի ջրամատակարարումը:

Ապրիլի 26-ին ժամը 10:00-16:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 2, 3 փողոցների, Ռ.Հարությունյան, Ս.Սարգսյան, Ա.Թարվերդյան, Ա.Հակոբյան փողոցների ջրամատակարարումը:

Ապրիլի 26-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Ջերմուկ քաղաքի Մելիք Ադամյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: