կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիրի ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց

300 մլն դրամ Շիրակում խեցգետնաբուծական համալիրի ստեղծելու համար. պայմանագիրը ստորագրվեց

Շիրակի մարզի Ամասիա համայնքի սահմանամերձ Ողջի գյուղում կստեղծվի խեցգետնաբուծական համալիր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում այսօր նախարար Գևորգ Պապոյանի ներկայությամբ կայացել է «ՀՀ-ում արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024–2026 թթ․ պետական աջակցության» ծրագրի մասնակցության առաջին պայմանագրի ստորագրման արարողությունը։

Պայմանագիրը կնքվել է էկոնոմիկայի նախարարության և «Կարինե Թորոսյան Անդրանիկի» ԱՁ–ի միջև։

«Պայմանագրով նախատեսվում է Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ողջի գյուղում շուրջ 300 մլն ՀՀ դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր, որը տարեկան կբուծի 18 տոննա խեցգետին»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։ Նախարարությունը ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում կիրականացնի մոնիթորինգ։

  • Կիսվել: