Վթարային ջրանջատում Արարատի մարզում՝ փետրվարի 25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 25-ին ժամը 09:00- 22:00-ն կդադարեցվի ք.Մասիս, Այնթապ ,Մարմաշեն, Նոր Կյուրին 1 փ., 2 փ., 3 փ., Ջրահովիտ, Արեվաբույր գյուղերում ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


