շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վթարային ջրանջատում Արարատի մարզում օգոստոսի 21/22-ին

Վթարային ջրանջատում Արարատի մարզում օգոստոսի 21/22-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը. Արարատ  քաղաք, Վեդի քաղաքի՝ Արարատյան, Իսահակյան, Խաչատրյան, Թումանյան փողոցներ, Այգեստան, Երասխ, Մրգավան, Վերին Դվին, Քաղցրաշեն, Արմաշ, Ավշար, Եղեգնավան, Ներքին Դվին, Սուրենավան, Նորակերտ գյուղեր:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

  • Կիսվել: