հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Վթար Տաշիր քաղաքում

Վթար Տաշիր քաղաքում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 04։28-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքի «Վիվա» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է կրպակին․տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել Տաշիր քաղաքի Ջահուկյան-Երևանյան փողոցների խաչմերուկի մոտակայքում գտնվող կրպակներից մեկին (մոտ 6 քմ ), ինչից կրպակը վնասվել է։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

  • Կիսվել: