երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Վրաստանում հայկական ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին

Վրաստանում հայկական ավտոբուսների վրա ադրբեջանցիների հարձակման հարցով Թագուհի Թովմասյանը դիմել է ԱԳ նախարարին

Վրաստանի հանրապետության Մառնեուլի, Ռուսթավիի շրջանում գտնվող մի շարք բեռնատարների հայ վարորդների ահազանգի հետքերով քիչ առաջ դիմեցի ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին: Այս մասին սոցկայքի իր էջում գրել է ԱԺ պտգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցավոք սրտի տհաճ եւ վտանգավոր միջադեպ է գրանցվել. ըստ ամենայնի Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական համարանիշներով ավտոմեքենանեին, կոտրել որոշների ապակիները եւ, վարորդների պնդմամբ, խոչընդոտներ են հարուցել տեղաշարժվելու հարցում: Խոսքը մոտ տասնյակ բեռնատարների մասին է:

Նախարարին խնդրել եմ բարձրացված հարցի օպերատիվ լուծման հանձնարարական՝ հայկական համարներով ավտոմեքենաների անվնաս Հայաստան գալու համար: Հուսանք՝ Վրաստանի իշխանություններն անպատիժ չեն թողնի այս հանցագործությունը»:

  • Կիսվել: