կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)

Հաջորդ տարեվերջին արդեն Հիսուսի արձանի բացումը կլինի։

Այս մասին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական եռօրյա ֆորումի շրջանակներում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։
 

«Պատիվ ունեցա շփվելու մեր երիտասարդ սերնդի հետ, ում աչքերում ամենակարևորը՝ հույս և հավատ կա մեր երկրի, մեր ապագայի հանդեպ։

Զրուցել ենք ամենատարբեր թեմաներից՝ Արցախին պատուհասած ողբերգությունից մինչև կուսակցական շահերի ստորադասում հավաքական ազգային շահին, համախմբված լինելու կենսական անհրաժեշտությունից մինչև հզոր դաշնակիցներ ունենալու կարևորություն:

Սակայն հիմնական ուղերձս, կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ:

Հայաստան-Արցախ բնական կապը պետք է շատ ամուր լինի՝ թեկուզ առայժմ նման շփումների տեսքով, որպեսզի երիտասարդները ճանաչեն միմյանց, սովորեն իրարից և միասին նոր երազանքներ հյուսեն»,-ֆեյսբուքյան էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

  • Կիսվել: