Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքից։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 837 դեպք, որից 697-ն ապաքինվել է։
Ըստ աղբյուրի, ներկայումս կարանտինի ռեժիմում է գտնվում 3213 մարդ, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 303-ը: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Նշենք նաև, որ կորոնավիրուսի հետևանքով Վրաստանում ընդհանուր առմամբ մահացել է 13 մարդ։


