շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք: Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կողմից ստեղծված  stopcov.ge կայքէջում:

Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1171 դեպք:

Ըստ աղբյուրի, մեկ օրում ապաքինվել է ևս 7 պացիենտ և ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 947:

Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի:

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում է մնում 6588 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 323-ը:

  • Կիսվել: